Բացահայտվել է Նոր Նորքում կատարված դանակահարությունը

Մարտի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 3-րդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 37-ամյա և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 45-ամյա քաղաքացիներ:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում վիճաբանության ժամանակ մի քաղաքացի դանակով հարվածել էր տուժածներից մեկի գոտկատեղին՝ պատճառելով նշված վնասվածքը, իսկ մյուսը փորձել էր ձեռքից խլել դանակը, ինչի հետևանքով վնասվել էր ձեռքը:

Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը, որը Կողբացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել խոստովանական բացատրություն:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Նշանակվել է դատաբժշկական փորաքննություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել