Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Խակասիայի Հանրապետության քննչական մարմինների կողմից շարունակվում է տաքսու վարորդի անհետացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են նախկինում դատված երկու երիտասարդ, որոնք կասկածվում են այդ հանցագործության կատարման մեջ:
Քննության վարկածով 2013թ. փետրվարի 10-ի գիշերը նշված անձինք նստել են տաքսի, այնուհետև իրենց ցանկացած վայրը հասնելով նրանք հարձակվել են վարորդի վրա և սպանել իրեն: Տիրանալով 500 ռուբլուն նրանք ցանկացել են թաքցնել հանցագործության հետքերը և այդ նպատակով թաքցրել են վարորդի դին անտառում, իսկ ավտոմեքենան այրել են: Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Փաստորեն այս վարորդի կյանքն «արժեցել է» ընդամենը վեց հազար ՀՀ դրամ:
Աղբյուրը` Իրավաբան.net