Չեխիան մարտի 16-ից կփակի երկրի սահմանները՝ արգելելով զբոսաշրջիկների մուտքը և բնակիչներին մեկնումը երկրից։
Այս մասին հայտնում է businessinsider.com-ը։
Մարտի 16-ից, չեխիայի քաղաքացիներին և կացության թույլտվության իրավունք ունեցողներին չի թույլատրվի լքել երկիրը, իսկ ոչ ռեզիդենտներին արգելվելու է մուտք գործել:
Մարտի 13-ի տվյալներով՝ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 117 դեպք, հիվանդներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: Կորոնավիրուսի թեստ է հանձնել 2353 մարդ: Հանրապետությունում կորոնավիրուսի արագ տարածման պատճառով Չեխիայի կառավարությունը մարտի 12-ին երկրում արտակարգ դրություն է հայտարարել: