Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ հանձնած կորոնավիրուսի թեսթը դրական է եղել՝ Միացյալ Թագավորություններ այցից հետո։

Այս մասին հայտարարում է The Guardian-ը։

«Չնայած այն հանգամանքին, որ ես վիրուսի ախտանշաններ ունեմ, շուտով ոտքի կկանգնեմ»,-նշել է նա։ Նրա խոսքով տնային ինքնամեկուսացումը ոչինչ է, համեմատած կանադացի այն ընտանիքների հետ, որոնք ավելի լուրջ առողջական խնդիրների միջով են անցնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել