Վրաստանում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի մեկ նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Երկրում վարակվածների թիվը հասել է 24-ի:

Ինչպես արդեն հայտնել ենք, Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ այսօր Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել:

Նրա խոսքով, երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել խմբի հետ, որոնք ինքնամեկուսացված են եղել, վիրուսը նրանց մոտ հաստատվել է կրկնակի ստուգման արդյունքում: Ըստ տարածված տեղեկատվության, վարակված երեխան 12 տարեկան է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել