Կորոնավիրուսը՝ համաճարակ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսը  որակվել է որպես համաճարակ:

Այս մասին գրում է BBC-ն:

ԱՀԿ ղեկավար դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսեսն ասել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստանի սահմաններից դուրս դեպքերի թիվը աճել է 13 անգամ:

Նա հավելել է, որ իրեն «խորապես անհանգստացնում է» վիրուսի նկատմամբ «անգործության տագնապալի մակարդակը»:

Համաճարակը հիվանդություն է, որը միաժամանակ տարածվում է աշխարհի բազմաթիվ երկրներում: Այնուամենայնիվ, դոկտոր Թեդրոսն ասել է, որ դեռևս ուշ չէ, որպեսզի կառավարություններն ունենան ազդեցություն:

«Բոլոր երկրները կարող են փոխել այս համաճարակի ընթացքը», – ասել է նա:
Կառավարությունները ստիպված են «հավասարակշռություն հաստատել առողջության պահպանման, աղետը նվազագույնի հասցնելու և մարդկային կյանքը հարգելու միջև»: «Մենք միասին ենք` հանգիստ կերպով ճիշտ վարվելու և պաշտպանելու աշխարհի քաղաքացիներին: Դա հնարավոր է անել», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվածների 4 դեպք է գրանցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել