Հետաքրքիր օրենք հավասար ձայներ ունեցող թեկնածուների համար

Նյու-Մեքսիկո նահանգում գոյություն ունի օրենք, համաձայն որի՝ այն ժամանակ, երբ որևէ պաշտոն զբաղեցնելու համար տեղի են ունեցել ընտրություններ և վերջինիս ժամանակ երկու թեկնածուները հավաքել են միևնույն քանակությամբ ձայներ, ապա արդյունքը որոշվում է ինչ-որ խաղի միջոցով:

Նման դեպքեր արձանագրվել են, մասնավորապես 1998թ-ին, երբ Էստանսիա նահանգում Ջ.Ֆարրինգթոնը և Ջ. Կառլսոնը հավաքել էին հավասար ձայներ:

 

Վիճակահանությամբ որոշվեց, որ նրանք պետք է խաղան պոկեր:

 

 Խաղն էլ հաղթեց Ջ.Ֆարրինգթոնը:

 

ՀՀ թեկնածուների համար նման խաղեր նախատեսված չեն:

 

ՀՀ Սահամանադրությամբ հստակ նշվում է, որ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։

 

Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։

 

Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել