Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Ռյազանի մարզի քննչական մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել «Երեկոյան Ռյազան» թերթի խմբագիր Վալերի Րյումինի և ավագանու անդամ Սերգեյ Պանինի նկատմամբ, որոնք կասկածվում են ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից շորթում`առանձնապես խոշոր չափերով գույք ստանալու նպատակով) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Քննիչների վարկածով 2013թ. հունվար-փետրվար ամիսներին Ռյազան քաղաքում Պանինը և Րյումինը մի պաշտոնատար անձից պահանջել են երեք միլիոն ռուբլի` սպառնալով, որ հակառակ դեպքում «Երեկոյան Ռյազան» թերթում կտպագրեն տեղեկություններ` իբր նշված պաշտոնատար անձի կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահման և էթիկայի կանոնների խախտման մասին:
Գումարի փոխանցումը տեղի է ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների հսկողության տակ: Պահանջվող գումարը ստանալուց հետո ավագանու անդամ Պանինը ձերբակալվել է: Նույն օրը նաև ձերբակալվել է Վալերի Րյումինը:
Քրեական գործի քննությունը շարունակվում է:
Աղբյուրը` Իրավաբան.net