Լրատվամիջոցների տեղեկացմամբ` Գերմանիայի Դյուսելդորֆ և Համբուրգ քաղաքների օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները հինգշաբթի օրը վերսկսել են գործադուլը: Դյուսելդորֆի և Համբուրգի օդանավակայանները Գերմանիայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից են: Ուղևորների հոսքի ծավալներով նրանք համապատասխանաբար զբաղեցնում են երրորդ և հինգերորդ տեղը` օրական սպասարկելով մոտ 44.500 և 37.000 մարդ:
Գործադուլի պատճառ են հանդիսացել աշխատավարձի բարձրացման շուրջ սկսված բանակցությունների տապալումը: Աշխատակիցները պահանջում են մոտ 30%-ով աշխատավարձի բարձրացում, ինչն ընդունելի չէ իրենց գործատուների համար:
Սա Գերմանիայում ավիացիայի ոլորտի աշխատողների առաջին գործադուլը չէ: Այսպես, այս տարվա հունվարի 24-25-ին Դյուսելդորֆի օդանավակայանի աշխատողներն արդեն անցկացրել են գործադուլ: Զուգահեռաբար գործադուլ էր տեղի ունենում նաև Կյոլն/Բոնն օդանավակայանում: Ընդհանուր առմամամբ գործադուլը հանգեցրել է մոտ 400 չվերթների չեղյալ հայտարարման, որի արդյունքում տուժել են տասնյակ հազարավոր ուղևորներ:
Աղբյուրը` Իրավաբան.net