Պարզաբանում՝ ՀՀ-ում առկա պարենային մի շարք ապրանքների բավարար լինելու մասին

Վերջին օրերին տեղեկություն է շրջանառվում, որ քաղաքացիների մի մասը խուճապահար մեծ քանակով պարենային ապրանք է գնում խանութներից։ Պատճառը, հավանաբար, Հայաստանում կորոնավիրուսի հայտանբերման առաջին դեպքն է։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը արդեն իսկ հանդես են եկել կոչով՝ խուճապի չմատնվել և մեծաքանակ գնումներ չկատարել, քանի որ երկրում պարենային ապրանքների և, առհասարակ, որևէ ապրանքի պակասություն (դիֆիցիտ) չկա` բացառությամբ բժշկական դիմակների (դրանք, սակայն, առկա են բոլոր հիվանդանոցներում և բուժհիմնարկներում)։

Հայաստանը պարենային մի շարք ապրանքներով ինքնաբավ երկիր է, այսինքն արտադրվող ապրանքի քանակը բավարարում կամ գրեթե բավարարում է երկրի ներսում գոյություն ունեցող պահանջարկը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է այն ապրանքների ցանկը, որոնցով Հայաստանը ինքնաբավ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել