Հոնկոնգի իշխանությունները քաղաքի 18 տարին լրացած մշտական բնակիչներին կվճարեն 10 հազար հոնկոնգյան դոլար (1283 ԱՄՆ դոլար): Այս մասին հայտարարել է Հոնկոնգի ֆինանսների նախարար Փոլ Չանը, հայտնում է South China Morning Post-ը: Հոնկոնգի շուրջ յոթ միլիոն բնակիչներ կստանան ֆինանսական օգնություն, նշում է CNN- ը:
Նաև քաղաքային իշխանությունները կիջեցնեն որոշ հարկեր։
Այս միջոցները նախատեսված են Հոնկոնգի տնտեսության աճը խթանելու համար: Ակնկալվում է, որ քաղաքը 15 տարվա ընթացքում կունենա բյուջեի ամենամեծ դեֆիցիտը՝ 2019 թվականի երրորդ եռամսյակում սկսված տնտեսական անկման պատճառով: Դա առաջացել է, մասնավորապես, երկարատև բողոքի ցույցերի, ինչպես նաև Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմի պատճառով:
Իրավիճակը սրվում է կորոնավիրուսի տարածմամբ։ Ընդհանուր առմամբ, քաղաքի իշխանությունները ծախսելու են 120 միլիարդ հոնկոնգյան դոլար (15,4 միլիարդ ԱՄՆ դոլար) տնտեսական աջակցության ծրագրի վրա: