Չինական Վուհան քաղաքում փետրվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով կրկնակի վարակված 195 անձ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդել են Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից:
Մինչև փետրվարի 24-ը Չինաստանում դեպքերի թիվը կազմել է 77.1 հազար մարդ, մահացածների թիվը հասել է 2592-ի:
South China Morning Post-ի գնահատմամբ՝ աշխարհում գրանցվել է հիվանդության 2.2 հազար դեպք (բացառությամբ Չինաստանի), վարակվածների թիվն աճել է օրական 416-ով:
Ամենից շատ դեպքերը գրանցվել են Ճապոնիայում` 838 մարդ, որից 630-ը՝ Diamond Princess նավի ուղևորներն ու անձնակազմն են: