Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցվել, վարակվածներից երկուսը մահացել են: Այս մասին հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին:
Հայտնում է Ria.ru-ն:
Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի `Քոմում, Արաքում, Թեհրանում և Գիլանում, իսկ մահվան դեպքերի թիվը 4-ի:
Նախօրեին բժշկական գիտությունների համալսարանի ղեկավար Կումա Մոհամմադ Ռեզա Գադիրը հայտնել էր, որ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կրիտիկական չէ և անհանգստանալու առիթ չկա: