Անգլիայում բժիշկները կարող են հրաժարվել բուժել հոմոֆոբ, սեքսիստական, ռասիստական հայտարարություններ անող պացիենտներին

Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) մշակել է նոր կանոններ, որոնց համաձայն բժիշկները կարող են հրաժարվել բուժել այն պացիենտներին, որոնք անհանդուրժողականություն են դրսևորել, սեքսիզմ կամ ռասիզմ: Այս մասին ասվում է ծառայության կայքում:

Խոսվում է այն դեպքերի մասին, որոնք շտապ օգնություն չեն պահանջում: Նոր կանոններն ուժի մեջ են մտնելու ապրիլին:

Այժմ բժիշկները կարող են հրաժարվել պացիենտին բուժելուց, եթե վերջինս ցուցադրել է ագրեսիա կամ ֆիզիկական բռնություն: Նոր կանոնները թույլ կտան մարդկանց մերժել բուժօգնության տրամադրումը հոմոֆոբ, սեքսիստական, ռասիստական ​​հայտարարություններ և այլ տեսակի խտրականություն ցուցաբերած մարդկանց:

Համաձայն NHS տարեկան հետազոտության, բժիշկների ավելի քան քառորդ մասը բռնության են ենթարկվել պացիենտների կամ նրանց հարազատների կողմից: Առողջապահության աշխատողների 15%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, ևս 7.2%-ը ենթարկվել է խտրականության՝ հիմք ընդունելով սեռը, կրոնը կամ սեռական կողմնորոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել