Սիրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը այսօր՝ փետրվարի 13-ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանի խոսքով՝ ավելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի զոհերի հիշատակին:

ՀՀ ԱԺ-ում պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը շնորհակալություն հայտնեց Սիրիայի բարեկամ ժողովրդին։

https://www.facebook.com/Iravabannet/videos/1105955426430447/?v=1105955426430447

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել