«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերյեվիչը։
Այս մասին հայտնում է Ria.ru-ն: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» ընկերության տնտեսական, ֆինանսական և կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ: Ալեքսեյ Մելնիկովը ստացել է մի քանի մասնագիտացում Ռոստովյան պետական երկաթուղային համալսարանում ու Ռոստովյան տնտեսական համալսարանում:
Նա 1999 թվականից աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության համակարգում՝ «Հյուսիսկովկասյան երկաթուղի»-ում: