Apple ընկերությունը տուգանվել է 25 միլիոն եվրոյով՝ iPhone-ի հին մոդելների աշխատանքը դիտավորյալ դանդաղեցնելու համար։ Այս մասին գրում է BBC-ն։
Տուգանքը սահմանվել է Ֆրանսիայի մրցակցության և խարդախության վերահսկիչ DGCCRF կազմակերպության կողմից, որի խոսքով, սպառողները խնդրի մասին տեղեկացված չեն եղել։
2017 թ-ին Apple-ը հաստատեց, որ դանդաղեցնում է որոշ iPhone-ների աշխատանքը՝ նշելով, որ դա արվել է սմարթֆոնների «կյանքը երկարացնելու» համար: Ընկերությունը նաև նշել է, որ հարցը լուծվել է վերահսկող կազմակերպության հետ։
Ինչու՞ է Apple- ը դանդաղեցնում հին iPhone-ներ-ի աշխատանքը։ Բազմաթիվ հաճախորդներ սրա վերաբերյալ վաղուց կասկածներ ունեին՝ կարծելով, որ դա արվում է նոր մոդելների գնումը խթանելու համար։
2017-ին ընկերությունը սա կրկին հաստատել էր, նշելով, որ ոչ թե նոր հեռախոսերի գնման համար է արվել, այլ՝ ուղղակի սարքերում լիթիում-իոնային մարտկոցները դառնում են ավելի քիչ ընդունակ`ներկայացված պահանջները բավարարելու համար, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են։
Դրա հետևանքով iPhone-ը կարող է անսպասելիորեն անջատվել՝ պահպանելու համար իր էլեկտրոնային բաղադրիչները։
Այսպիսով, ընկերությունը թողարկեց ծրագրային թարմացում iPhone 6-ի, iPhone 6s-ի և iPhone SE-ի համար, որը «կարգավորեց» մարտկոցի աշխատանքը:
Սա հաստատվեց նրանից հետո, երբ հաճախորդները սկսեցին կիսվել Reddit-ով արված փորջարկումների արդյունքներով՝ նշելով, որ իրենց iPhone 6 S-ը թեպետ դանդաղել էր, մարտկոցի փոխարինումից հետո սկսել է կրկին արագ աշխատել։ Ֆրանսիական վերահսկող կազմակերպությունը հայտարարել է, որ հաճախորդները տեղյակ չեն եղել, որ iOS թարմացումներից (10.2.1 և 11.2) հետո իրենք հեռախոսների աշխատանքը դանդաղելու է։ Համաձայնագրի համար նշվել է, որ Apple-ը մեկ ամսվա ընթացքում պետք է ծանուցում տեղադրի ֆրանսալեզու կայքում։ Դրանում ասվում էր, որ Apple-ը «անփութությանմբ առևտրային խաբեության հանցագործություն է կատարել» և համաձայնել է վճարել տուգանքը:
Ընկերությունը մինչ այսօր դանդաղեցնում է հին iPhone-ների աշխատանքը՝ ներառյալ․
iPhone 6-ի, 6 Plus-ի, 6S-ի, 6S Plus-ի,
iPhone SE-ի,
iPhone 7-ի և 7 Plus-ի,
iPhone 8-ի և 8 Plus-ի, որն աշխատում է iOS 12.1 և ավելի բարձր թարմացմամբ,
iPhone X-ի, որն աշխատում է iOS 12.1 կամ ավելի բարձր թարմացմամբ,
iPhone XS-ի, XS Max-ի և XR-ի՝ iOS 13.1 և ավելի բարձր թարմացմամբ։
Վերոնշյալ պարամետրերը միացվում են այն դեպքում, երբ մարտոկցը սկսում է քայքայվել և այժմ iOS-ը հաճախորդներին տրամադրում է ավելի հստակ տեղեկություններ, թե երբ են պետք կատարել թարմացումները։
Այս փոփոխություններւ նոր մոդելների վրա առավել քիչ զգալի կլինեն՝ իրենց առավել կատարելագործված ծրագրերի շնորհիվ։