Իտալիայի մայրաքաղաքում, Հռոմում կորոնավիրուսով իտալացու վարակման առաջին դեպքն է գրանցվել, հայտնում է Ria.ru-ն՝ հղում տալով Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտին: Նոր տեսակի վիրուսի ստուգման համար թեստ անցած և դրական պատասխան ստացած իտալացին երկուշաբթի օրն է հայրենիք ժամանել Չինաստանի Ուհան քաղաքից:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն լրագրողներին հաստատել է, որ բժիշկները նոր տեսակի կորոնավիրուսի հնարավոր վարակման դեպքերի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում:
Անցած շաբաթ Իտալիայում հայտնի էր դարձել երկու տարեց չինացու` կորոնավիրուսով վարակման մասին։ Չորեքշաբթի նրանք տեղափոխվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք: