Ճամփորդական նավի վրա հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ևս 41 մարդ

Ճապոնական Յոկոհամայի նավահանգստի ափերից մեկի մոտ կանգ առած Diamond Princess նավի վրա հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակով վարակված (2019-nCoV) ևս 41  անձ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի Առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Այսպիսով, նավի վրա վարակվածի ընդհանուր թիվը հասել է 61-ի: Այս պահին նոր վարակվածների քաղաքացիությունը հստակեցված չէ:

Նախկինում հաղորդվում էր, որ Diamond Princess-ի ներքնահարկը կարանտինացվել է Յոկոհամա նավահանգստում այն ​​բանից հետո, երբ նրա ուղևորներից մեկը հայտնաբերվել է 2019-nCoV կորոնավիրուսով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թեստը առաջինը դրական է ցույց տվել Հոնկոնգից ժամանակ 80-ամյա ուղևորի համար: Նրա հետ շփում ունեցած բոլոր 273 ուղևորներն ու անձնակազմը ստուգվել են։

Նավում 2 ռուս կա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ, ըստ Ճապոնիայի առողջապահության նախարարի, նավում կան 52 երկրների ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել