Փետրվարի 5-ը առաջին օրն է եղել, երբ Չինաստանում նվազել է կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի գրանցման թիվը: Այս մասին, ըստ Reuters գործակալության, ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը:
Ռայանի խոսքով ՝ դեպքերի թվի աճ նկատվել է միայն Հուբեյում, որտեղ վիրուսը սկսել է տարածվել:
Նա հավելել է, որ դեռ վաղ է ասել, որ բռնկումը հասել է գագաթնակետին, և շարունակելու է նվազել։ Ռայանը հորդորել է կանխատեսումներում զգուշություն պահպանել:
Ասուլիսում ԱՀԿ ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք չգիտեն վարակի ճշգրիտ աղբյուրը և չունեն կանխարգելիչ պատվաստանյութ կամ բուժման համար նախատեսված հակաբիոտիկներ:
Ըստ ԱՀԿ-ի ՝ փետրվարի 6-ին, 24.5 հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, որի բռնկումը սկսվել է Ուուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 191 դեպք: Մահացել է ավելի քան 560 մարդ։