Չինաստանում, Ուհան նահանգում մահացել է ակնաբույժ Լի Վենլիանը, որը փորձել է նախազգուշացնել գործընկերներին նոր կորոնավիրուսի մասին: Այդ մասին հայտնում է չինական Global Times- ը: Նա մահացավ ախտորոշումից 1 ամիս անց։
Վիրուսի բռնկումից առաջ Լի Վենլիանը նախազգուշացրել էր այլ բժիշկների՝ վերահաս վտանգի մասին, բայց ոստիկանությունը զգուշացում է տվել նրան և պահանջել դադարեցնել լուրերի տարածումը: Հունվարի վերջին բժիշկը այդ մասին պատմել էր Weibo սոցիալական ցանցում, երբ նա արդեն հիվանդանոցում էր:
Ըստ ԱՀԿ-ի ՝ փետրվարի 6-ին, 24.5 հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, որի բռնկումը սկսվել է Ուուհան քաղաքում: Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է 191 դեպք: Մահացել է ավելի քան 560 մարդ։