Չինաստանի Ուհան քաղաքում նոր կորոնավիրուս են ախտորոշել նորածնի մոտ

Չինաստանի Ուհան քաղաքում 2019-nCoV նոր կորոնավիրուս են հայտնաբերել նորածնի մոտ:

Այս մասին հայտնում է iz.ru– ն:

Երեխան ծնվել է փետրվարի 2-ին Ուհան քաղաքում, որը համարվում է բռնկման էպիկենտրոնը: Ախտորոշումը կատարվել է ծնվելուց 30 ժամ հետո:

Նշվում է, որ երեխայի մայրը վարակվել է հղիության ընթացքում: Միևնույն ժամանակ, բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է վիրուսը փոխանցվել երեխային: Բժիշկներից մեկի խոսքով՝ այս միջադեպը կարող է վկայել հիվանդության փոխանցման նոր եղանակի մասին:

Հիշեցնենք, որ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբից մահացության դեպքերը աճել են հասնելով օրական 73 մարդու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել