Սենատը դեմ քվեարկեց Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ նախագծին

ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել նախագահությունից Դոնալդ Թրամփին հեռացնելուն: Այս մասին հայտնում է TVRain-ը։

Թրամփը ազատվեց բոլոր մեղադրանքներից, մասնավորապես՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մասով:

Առաջին կետով Թրամփին նախագահությանից հեռացնելուն կողմ է քվեարկել Սենատի 48 անդամ, երկրորդի մասով՝ 47 անդամ։ Համապատասխանաբար դեմ էին 52 և 53 սենատորներ: Թրամփին հեռացնելու համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը:

Իշխանության չարաշահման մեղադրանքի համաձայն՝ Թրամփը փորձել է ստիպել Ուկրաինայի իշխանություններին հետաքննել 2020-ի նախագահական ընտրություններում նրա հավանական մրցակից Ջո Բայդենի գործունեությունը:

Թրամփը հերքում է բոլոր մեղադրանքները և տեղի ունեցածը անվանում է «կախարդների որս»:

Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ նախագահներից միայն երկու անգամ էր իմպիչմենտ հայտնել ԱՄՆ պատմության մեջ։ 1868 թ. ՝ Էնդրյու Ջոնսոնին, իսկ 1998-ին ՝ Բիլ Քլինթոնին: Երկու անգամ էլ Սենատը չաջակցեց այս որոշմանը, և նախագահները մնացին իր պաշտոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել