Իզմիրից Ստամբուլ թռչող ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել է: Այս մասին հայտնում է Tass.ru-ն:
Տեսանյութից երևում է, որ ինքնաթիռը հրդեհվել և բաժանվել է 3 մասի: Տեղական իշխանությունների տվյալներով 52 անձ հոսպիտալացվել է:
«Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, ոչ-ոք չի զոհվել»,-ասել է Թուրքիայի տրասնպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթա Թուրանը:
Նշվում է, որ ինքնաթիռում 177 անձ է եղել, այդ թվում՝ 6 աշխատակիցները:
https://www.facebook.com/tassagency/videos/138252127289146/