Հիվանդանոցի պատերի տակ, ենթադրաբար ծննդաբերած մայրերը, որ երբևէ չեն հղիացել, երեխա չեն ունեցել, բժշկան փաստաթղթերով ձևակերպվել են որպես ծննդաբերած մայր․ փաստաբան

Հարյուրավոր ծնողների ներկայացրել են, որ իրենց երեխաները մահացած են ծնվել, իսկ ծնողներին փնտրող երեխաներին ներկայացրել են, որ մի մասի ծնողները մահացած են, մյուս մասին էլ՝ որ հրաժարվել են իրենցից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, իր երեխային փնտրող Հայկուհի Խաչատրյանի կողմից ստեղծված «Հայոց մայրեր» շարժման անդամ մայրերի ու նրանց փաստաբանների կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Նրա խոսքով, կան բացատրություններ ոչ թե որդեգրած, այլ երեխաներին գնած ծնողների կողմից, որ հիվանդանոցներից կանչել են, ասել, որ իրենց երկար սպասված պահը հասունացել է, հարմար երեխա կա և կարող են գալ, վերցնել։

«Հիվանդանոցի պատերի տակ, ենթադրաբար ծննդաբերած մայրերը, որ երբևէ չեն հղիացել ու երեխա չեն ունեցել, բժշկան փաստաթղթերով ձևակերպել են որպես ծննդաբերած մայր և երեխաների վերցրել ու գնացել են տուն, բնականաբար, որոշակի հատուցման դիմաց։ Երկու օր առաջ ինձ հետ կապնվեց մի կին, ով 92 թվականին ծննդաբերել է Հանրապետական հիվանդանոցում, ով ականատես է եղել, թե ինչպես են հիվանդանոցից երեխային վաճառում․ 16 տարեկան ծննդաբերած աղջկա երեխային, ով չունի ծնողներ, չունի աջակցություն, Սպիտակի երկրաշարժի տուժածներից է, փաստացի մնալով միայնակ՝ օգտվելով նրա վիճակից, երեխային ամիսուկես պահելով Հանրապետական ծննդատանը, մինչև գնորդ ծնողը կժամանի Հայաստան։ Ուղղակի պատի տակ, հիվանդանոցի դռներից դուրս, երեխային միջնորդների աջակցությամբ և ներկայությամբ հանձնել են գնորդ ծնողին, փաստաթղթերը ձևակերպելով՝ իբր թե այդ նույն օրը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած կինը ծննդաբերել է մեկ շաբաթ առաջ՝ Հանրապետական ծննդատանը»,-նշում է փաստաբանը։

Սուսաննա Սարգսյանը հավելում է, որ այժմ ապացուցման հետ կապված այժմ լուրջ խնդիր ունեն։ Նրա խոքով, այդ բարքերի հիմքը դրվել է դեռևս 1975 թվականից, երբ Հանրապետական հիվանդանոցում աշխատանքի է անցել Ռազմիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 200-րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք): 2019թ. դեկտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։

Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել