Վորոնեժում երկու հոգի հոսպիտալացվել է սուր շնչառական վիրուսային վարակի նշաններով։ Նրանք վերադարձել են Չինաստանից, որտեղ դեկտեմբերին սկսվել է թոքաբորբի անհայտ տեսակի, կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հայտնում է TvRain-ը։
Հայտնի է, որ 55-ամյա կինն ու 35-ամյա տղամարդը հոսպիտալացվել են: Բժիշկները կատարել են չորս թեստեր, դրանցից մեկը կօգնի հաստատել վիրուսի տեսակը և բացառել կորոնավիրուսը։
Հոսպիտալացման ընթացքում բժիշկները օգտագործել են հատուկ շտապօգնության մեքենա, մեկուսիչ մոդուլ և պաշտպանիչ սարքավորումներ:
Բժիշկները հոսպիտալացված տղամարդու վիճակը գնահատել են բավարար, իսկ կնոջ վիճակը ՝ միջին: