Թուրքիայի Կապադովկիայի շրջանում 12 հոգի հոսպիտալացվել են կորոնովիրուսի կասկածով։ Ընդ որում, նրանցից 10-ը չինացի զբոսաշրջիկներ են, իսկ 2-ը՝ Թուրքիայի քաղաքացի։
Այս մասին հայտնում է РИА новости-ին:
Նշվում է, որ կորոնավիրուսի կասկած կա միայն 1 չինացի զբոսաշրջիկի մոտ, իսկ մյուսները հոսպիտալացվել են, քանի որ գտնվել են միևնույն ավտոբուսում:
Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն Կապադովկիայի հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:
Հիշեցնենք, որ, վերջին տվյալների համաձայն, Չինաստանին պատուհասած նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 4500-ի, վիրուսը մահացու է եղել 106 մարդու համար, նրանք բոլորն էլ 45 տարեկանից բարձր մարդիկ են:
Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում եւ Գերմանիայում: Մեծ մասամբ այս երկրների վիրուսակիրները ժամանել են Չինաստանից: