Օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանթի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից

Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա ամերիկացի Կոբի Բրայանթի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը կործանվելու առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից:

Այս մասին հաղորդում է ամերիկյան WFAA հեռուստաալիքը։

Բերբանքի օդային տարածքում հունվարի 26-ի առավոտյան թանձր մառախուղ է եղել, սակայն տեղանքի առանձնահատկության հետ կապված ցամաքից չեն կարողացել հետևել չվերթին և ուղղություն տալ։

600 մետր բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է ընկնել և բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանթն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով։

9 զոհերի թվում են նաև Բրայանթի դստեր թիմակից Ալիսա Ալտոբելին ու նրա հայրն ու մայրը, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերն ու նրա դուստր Փեյթոն Չեսթերը։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի և Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել