163,373 համարի աստերոիդը փետրվարին կանցնի Երկիր մոլորակի կողքով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` ՆԱՍԱ-ին հղումով: Հաղորդվում է, որ աստերոիդի տրամագիծը 440-990 մետր է:
Աստերոիդը Երկիր մոլորակի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին:
163373 համարի աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, որոնց թռիչքային ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, այդ իսկ պատճառով համարվում են պոտենցիալ վտանգավոր: