Հրայր Թովմասյանի պաշտպանները միջնորդել են տեսաձայնագրել խուզարկության գործընթացը, քննիչը մերժել է

Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։

Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում. «Այս քրեական գործի շրջանակներում, ակնհայտ է քաղաքական հետապնդումը և տարբեր մեթոդների կիրառումը: Քննիչը հասարակ խուզարկությունը սկսում և իրականացնում է խախտումներով: Մասնավորապես խուզարկության որոշումը դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում, քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկությունը: Քննիչը մեր գնահատմամբ սկսել է իրականացնել ապօրինի խուզարկություն»,- նշել է Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը հայտնել է նաև, որ միջնորդել են ամբողջ գործընթացը տեսաձայնագրել, սակայն քննիչը մերժել է այդ միջնորդությունը:

Նշենք, որ  ՀՔԾ տեղեկացրել էր,  սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացվող խուզարկության մասին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել