Ryanair ավիաընկերության Boeing-737-ի սրահը հաշված վայրկյանների ընթացքում ծխով է լցվել:
Այս մասին հայտնել է The Aviation Herald-ը:
Ինքնաթիռն իրականացնում էր Բուխարեստ-Լոնդոն թռիչքը: Ինքնաթիռը ժամանակին բարեհաջող հետ է վերադարձել օդանավակայան:
Ինքնաթիռում այդ պահին 169 մարդ է եղել, չվերթը հետաձգվել է մոտավորապես 8.5 ժամով:
Ինքնաթիռի անձնակազմը ենթադրում է, որ սրահի ծուխը պայմանավորված է եղել հակասառցապատման աշխատանքները սխալ իրականացնելով, այլ ոչ թե հրդեհի բռնկմամբ: