Այսօր՝ հունվարի 17-ին Պարույր Սևակի փողոցի 8/1 հասցեում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Հիշեցնենք, որ Կուտոյանը 2011-2016թթ.-ին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը՝ իրավական հարցերով։
Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնականի պաշտոնն էր զբաղեցնում նաև Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 2008 թվականի հուլիս ամսին նա նշանակվել էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում։ Գևորգ Մհերյանը սպանվել էր 2009 թվականի փետրվարի 3-ին՝ Երևանում, Բարբյուսի 65 շենքում գտնվող իր տան մուտքի մոտ՝ դիմահար կրակոցներով։
2008 թվականի հուլիսից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրավական հարցերով օգնականն է եղել նաև Գևորգ Կոստանյանը, ով 2013 թվականին Ազգային ժողովի կողմից նշանակվել էր գլխավոր դատախազի պաշտոնում։ Այժմ նա հետախուզման մեջ է գտնվում։
Գեորգի Կուտոյանի դիի հայտնաբերման դեպքի վայր էր եկել նաև Սերժ Սարգսյանի իրավական հարցերով մյուս օգնական Հրայր Ղուկասյանը։

Նկարում Հրայր Ղեկասյանը և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն են