Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես պաշտոնի եմ եկել նախագահի ծրագիրը իրականացնելու համար: Նա ինձ համար թափանցիկության և պարկեշտության օրինակ է: Այնուամենայնիվ, մի կողմ թողնելով նախագահի նկատմամբ իմ հարգանքի և վստահության վերաբերյալ ցանկացած կասկած, ես պաշտոնից ազատման դիմում եմ գրել»- ասել է նա։
Վլադիմիր Զելենսկին ստացել է դիմումը և այն շուտով կքննարկի:
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդի կայքում հայտնվել էր էլեկտրոնային միջնորդագիրը, որի հեղինակները պահանջում էին, որ Գոնչարուկը աշխատանքից հեռացվի իր անպարկեշտության պատճառով:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ YouTube-ում հայտնվել է «Ինչպես խաբել նախագահին» խորագրով տեսանյութ, որը Գոնչարուկի և մի շարք գերատեսչությունների ղեկավարների գաղտնի հանդիպման ձայնագրությանն էր վերաբերում:
Ձայնագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Զելենսկին «տնտեսական գործընթացների վերաբերյալ պարզունակ պատկերացում ունի»:
Ուկրաինայի Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք տվյալներ չունեն այդ գրառումների իսկության վերաբերյալ: Ինքը ՝ Գոնչարուկը, կատարվածը անվանել է չարագործների մեքենայություններ:
Նա ղեկավարում էր կառավարությունը անցած տարվա օգոստոսի 29-ից, մինչ այդ նա ծառայում էր որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի: