ՀՅԴ-ն կարող է Լիբանանի կառավարությունում նախարար նշանակել

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կարող է Լիբանանում նոր կառավարության կազմում առաջարկել զբոսաշրջության և մշակույթի նախարարի, տեղեկացնում է Naharnet.com-ը:

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունում ազգությամբ հայ 2 նախարար կար՝ զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանը (ՀՅԴ բարձրաստիճան անդամ) և սոցիալական հարցերի նախարար Ռիչարդ Կույումջյանը: Լիբանանում առկա ճգնաժամից հետո  նոր կառավարության ձևավորմանը խոչընդոտող գործոններն արդեն վերացվում են:

Հիշեցնենք, որ երկիրն առանց կառավարության էր մնացել 2019-ի հոկտեմբերի 29-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել