Օրերս ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պետի տեղակալ Կիզլիկը:
Այս մասին հայտնում է tks.ru-ն:
Իրավապահները նրա տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են 100 միլիոն դոլար կանխիկ գումար և 18 տոննա ոսկի:
Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման գործով պաշտոնյան այժմ ունի կասկածյալի կարգավիճակ:
Հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախաքննություն:
Նշենք, որ 1996-ից 2001 թվականներին Կիզլիկը եղել է Ռյազանի շրջանի դատախազը, այնուհետև 6 տարի ղեկավարել է ներքին գործերի մարմիններում հետաքննության և օպերատիվ-որոնողական գործունեության վերահսկողության բաժինը: Նա համարվել է մաքսային ոլորտում հանցագործությունների հետաքննության լավագույն փորձագետներից մեկը:
Տեսանյութը՝ tks.ru-ի: