Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, այս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17. Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ նոր ուղղությունների «օդի տուրքը» կհանվի:

«Եթե մենք մինչ այսօր ունեցել ենք դեպի Եվրոպա 6 -7 ուղղություն, այս փոփոխությունից հետո մենք ունենալու ենք 16-17: Այսինքն  շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս ամենը և շատ լուրջ հոսքեր ենք սպասում 2020 թվի ընթացքում: Շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան այցելել Եվրոպա ուղիղ չվերթներով, հարմար ժամերով և մատչելի գներով և դա մեծ փոփոխություն կարող է բերի, նաեւ կարող է ազդել տուրիզմի զարգացման վրա»,-նշել է Տաթևիկ Ռևազյանը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը նշեց. «Հուսով ենք, որ շատ մեծ հոսք կգա Հայաստան և դա կստեղծի մեծ թվով աշխատատեղեր, ինչից և տնտեսությունը նույնպես գզարգանա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել