Շուտով հայկական շուկա մուտք կգործի նոր ավիաընկերություն, «օդի տուրքից» որոշ ավիաընկերություններ կազատվեն․ Տաթևիկ Ռևազյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթիկ Ռևազյանը Ազգային ժողովում ներկայացնում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարել, որով նախատեսվում է «օդի տուրքից» ազատել այն ավիաընկերություններին, որոնք նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում։ Այսինքն, ֆիզիկական անձինք 10 հազար դրամը չեն վճարի, եթե օգտվեն այդ արտոնությունը ստացած ավիաըներություններից։

Նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձեւավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաեւ բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձեւավորմանը եւ առկա շուկաների խթանմանը:

Ըստ գնահատումների եւ հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Որպես հետեւություն՝ ներկա դրությամբ բոլոր ուղղություններով իրականացվող ավիափոխադրումների օդի տուրքի գործող կարգավորումը պահպանվում է:

Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ: Որպես հետեւություն՝ նոր ուղղության դիտարկումը սկսվում է ցանկացած, շուկայում արդեն իսկ գործող, ինչպես նաեւ շուկա նոր մուտք գործել ցանկացող ավիափոխադրողի կողմից իրականացված առաջին թռիչքից: Նոր օդային փոխադրումների խթանման միակ խոչընդոտը բնականաբար օդի տուրքի առկայությունը չէ: Դրանք ուղղակիորեն առնչվում են ամբողջ երկրի առջեւ ծառացած բազմաբնույթ խնդիրներին՝ աշխարհաքաղաքական հարցերից մինչեւ օդանավակայանային առանձին ծառայությունների սպասարկման սակագների եւ ընդհանուր առմամբ կոնցեսիոն պայմանագրի պայմանների փոփոխությանը: Վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ջանքեր ենք գործադրում ավիացիոն մասով  առկա կարեւորագույն խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Ավիափոխադրողների կողմից առաջարկվել են սուբսիդավորման տարբերակներ, որոնք կիրառվել եւ կիրառվում են տարբեր երկրներում, սակայն այլ երկրների բացասական փորձի ուսումնասիրության արդյունքում դրանք մեր կողմից ի սկզբանե մերժվել են? Որպես հետեւություն՝ համագործակցելով ավիացիոն ոլորտի հեղինակավոր միջազգային կառույցների, ավիափոխադրողների, փորձագետների հետ, պարզվել է, որ առաջ շարժվելու հիմնական պայմանը մեր կողմից առնվազն օդի տուրքի առաջարկվող կարգավորման իրականացումն է եւ օդանավակայանային սակագների նվազեցումը: Մնացած գործոնները/խնդիրները հնարավոր է կարգավորել հընթացս:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել