Մոսկվայում և Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել:
Այս մասին գրում է Ggazeta.ru-ն:
«Մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում հնարավոր է քամու ուժգնացում և տեղ-տեղ մերկասառույց: Նախազգուշացումը տրվել է հունվարի 12-14-ի համար: Եղանակը բավականին վտանգավոր է»,-նշված է եղել ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում 36 չվերթ հետաձգվել էր, 5-ը՝ չեղարկվել: