Հունվարի 10-ին ժամը 11։00-ին իրենց երեխաներին կորցրած մայրերը հայտարարել են համահայկական բողոքի ակցիա։
«Հայոց Մայրերը և աշխարհասփյուռ հայերը պահանջում են օր առաջ կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին և գործով համամասնակից անձանց:
Աշխարհասփյուռ հայություն դուք էլ կարող եք միանալ մեր ակցիային ՝ Ձեր քաղաքներում ,գյուղերում , բակերում , Սփյուռքում՝ Հայկական եկեղեցու մոտ կամ հայկական հյուպատոսարաններում ։
Բավական է նրանք մնան ազատության մեջ»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելի բաղ հայտնել էինք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու գործով դեկտեմբերի 18-ին ձերբակալել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրենը և մանկատան տնօրենը, ավելի ուշ՝ ևս մեկ անձ։ Դատարանը մերժել էր Աբրահամյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։