Իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանին պատրաստվում էր մահափորձ իրականացնել ԱՄՆ մի շարք դիվանագետների և զինծառայողների նկատմամբ, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը` խոսելով վերջինիս մահվան մասին։
«Այն տեղեկատվությունը, որը մենք ունեցել ենք, և որը մենք համարում ենք շատ հավաստի, վկայում է, որ Սուլեյմանին և դավադրության այլ կազմակերպիչներ պատրաստվում էին առաջիկա օրերին սպանել մեծ թվով ամերիկացի դիվանագետների և զինվորների», – հայտնում է Fox News-ը։
Միևնույն ժամանակ, Օ’Բրայանը շեշտել է, որ Սուլեյմանիի մահը չի հակասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքներին:
«Նախագահը կարծում է, որ թուլությունը պրովոկացիա է, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք շատ նման օրինակներ գտնել պատմության մեջ: Այս գաղափարը նախագահ Թրամփի համար արտաքին և ազգային անվտանգության քաղաքականության հիմնաքարն է», – եզրափակեց պետության ղեկավարի խորհրդականը: