Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել նախօրեի ուխտավոր կնոջ ձեռքին հարվածելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Համբերությունը սեր է։ Երբեմն մենք կորցնում ենք համբերությունը, ինչպես ես երեկ։ Եւ այսօր ես ներողություն եմ խնդրում երեկվա վատ օրինակի համար»,- չորեքշաբթի օրը ասել է պոնտիֆիկը՝ ավանդական քարոզով դիմելով հավատացյալներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում հավատացյալների հետ շփման ընթացքում հարվածել է հավաքվածներից մեկի ձեռքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել