ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ուրբաթ օրը ձերբակալել է Ռուսաստանի երկու քաղաքացիների, ովքեր մտադրվել էին Նոր տարվան Սանկտ Պետերբուրգի մարդաշատ վայրերում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվությունը տրամադրվել է ԱՄՆ հետախուզության կողմից:
Քրեական գործ է հարուցել հանցագործության կատարմանը պատրաստվելու, ահաբեկչության և աբեկչական կազմակերպություններին անդամակցելու հոդվածներով:
Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը հեռախոսով շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ հարձակումը կանխելու գործում օգնելու համար: Համաշխարհային առաջնորդները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: