Շիրակի մարզում բարձրագույն կրթությամբ ամբաստանյալն արդարացվեց

Այսօր` փետրվարի 7-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի ավարտվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արա Գրիգորյանի ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանց պետական գրանցման կամ առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը` զուգորդմամբ անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

 

Ամբաստանյալը իր վերջին խոսքում դատարանից միայն խնդրեց արդարացի լուծում տալ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

 

Դատարանը վճռեց Արա Գրիգորյանին` բարձրագույն կրթությամբ, նախկինում նույն հոդվածով դատված (ՀՀ քր. օր. 188 հոդվ.) տուգանքի ձևով, դատվածությունը մարված, ամուսնացած, ճանաչել անմեղ` արդարացնել արարքում հանցակազմի բացակայության պատճառով և կայացնել արդարացման դատավճիռ: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին վերացնել, գույքի վրա դրաված արգելանքը հանել:

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել