Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռը կողաշրջվել է վայրէջք կատարելիս, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ուղղաթիռում 29 մարդ է եղել, 26 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:
Ըստ «Ինտերֆաքսի» աղբյուրի, վթարի հետևանքով տուժել է երեք մարդ ՝ անձնակազմի հրամանատարը և երկու ուղևոր, նրանք հոսպիտալացվել են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածների թիվը կավելանա։