Այսօր` փետրվարի 6-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր մարմնավաճառությամբ զբաղվելուն հարկադրելու մեջ մեղադրվող «Դոկտոր» մականվամբ Սուսաննա Մարտիրոսյանի և Նարինե Մովսիսյանի քրեական գործի քննությունը:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր «Դոկտորի» փաստաբանի դատական նիստին չներակայանալու պատճառով: Թեև այսօր վերջինիս պաշտպանը ներկայացել էր դատական նիստին, սակայն «Դոկտորը» որոշեց հրաժարվել փաստաբան Մ. Սարգսյանից, իսկ թե ինչո˚ւ` չմեկնաբանեց:
Դատարանի այն հարցին թե նա չի՞ վստահում իր փաստաբանին, պատասխան հնչեց, որ դա չէ խնդիրը…
Պարզ է, որ դատաքննության ողջամտության ժամկետը երկարաձգվում է ամբաստանյալի ցանկությամբ, իսկ թե ինչ է թաքնված ժամկետը ձգձգելու մեջ` պարզ չէ:
Դատարանը բավարարեց ամբաստանյալ Սուսաննա Մարտիրոսյանի միջնորդությունը` պաշտպանից հրաժարվելու և նոր պաշտպան ներգրավելու համար:
Հաջորդ դատական նիստ նշնակավեց փետրվարի 27-ին ժամը 14:00-ին
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net