Այս պահին ընթանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի արդեն ավանդական դարձած տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը։
BBC News-ի լրագրողը հարց ուղղեց վերջինիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նա Պուտինին անվանել էր բռնապետ և վերջինիս համեմատել էր «Հարի Փոթեր» գրքի հերոս Դոբիի հետ։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Պուտինը Ջոնսոնի մասին և «Բրեքսիթ»-ից հետո ինչպես կկառուցվեն ՌԴ-ի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները։
Պատասխանեով գրքի հերոսի հետ իրեն համեմատելու հարցին Պուտինը նշեց, թե ինքը գիտի՝ ինչպես պետք է արձագանքի նման հայտարարություններին։
«Ես գիտեմ իմ երկրի առաջնահերությունները։ Եվ ինչ էլ իմ մասին ասեն՝ դա ոչ մի դեր չի խաղա այն հարցերի լուծման մեջ, որոնցում հետաքրքրված է Ռուսաստան։ Բայց իհարկե մենք դա տեսնում ենք, հասկանում ենք, լսում ենք, մեր աշխատանքում դա հաշվի ենք առնում։ Պետք է հաշվի առնել, թե մարդը ինչ է ասում երբ զգտում է իշխանության և ինչ է ասում, երբ տիրապետում է իշխանության։ Ես կարծում եմ, որ Մեծ Բրիտանիան հետաքրքրված է մեզ հետ տնտեսական կապերի զարգացման մեջ»,-նշեց Պուտինը։
Պատասխանելով Մեծ Բրիտանիայում անցկացված ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հարցին, Պուտինը ասասց․ «Մենք հաճախ ենք տարբեր պետությունների իշխանության տարբեր մարմիններից գնահատականներ լսում Ռուսաստանի մասին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի կողմից։ Դուք ինքներդ քիչ առաջ այդ մասին ասացիք։ Դուք ձեր կարծիքն եք արտահայտում մեր երկրում տեղի ունեցողի մասին, մենք էլ նույն կերպ ենք արձագանքում դրան»,-նշեց Պուտինը՝ հավելելով, որ դա միջամտության հետ որևէ կապ չունի։
Հիշեցնենք, որ «Բրեքսիթ»-ի գործընթաց են անվանում Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրամիությունից։
Մանրամասները՝ տեանյութում