Պուտինը՝ դեկտեմբերի 31-ը ՌԴ-ում ոչ աշխատանքային օր սահմանելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Պետդումայում ներկայացվել է մի օրինագիծ, որի համաձայն առաջարկվում է ոչ աշխատանքային օր սահմանել դեկտեմբերի 31-ը։

Ըստ առաջարկի, արձակուրդային օրերը պետք է դառնան այնպես, որ տարվա վերջին օրը ոչ աշխատանքային լինի, եթե այն օրացույցի համաձայն արձակուրդ չէ: Այս դեպքում արձակուրդների ընդհանուր քանակը կլինի նույնը, ինչ սահմանված է աշխատանքային օրենսգրքով:

Նախագծի հեղինակները կարծում են, որ հանգստյան օրերը դեկտեմբերի 31-ը հետաձգելը թույլ կտա մարդկանց ավելի արդյունավետ օգտագործել հանգստյան օերը, ինչպես նաև պահպանել  հավասարակշռություն  աշխատողների, գործատուների և արհմիությունների միջև:

Այս տարի դեկտեմբերի 31-ը երեքշաբթի է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան ասուլիսի ժամանակ նրան հարց ուղղեցին նաև այս հարցի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել