ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություն այսօր անանուն հեռախոսազանգեր են ստացվել Մոսկվայի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ականապատման և կայարանների պայթեցման սպառնալիքով:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Բացի մետրոպոլիտենից, ստորգումներ են սկսկել նաև «Եվրոպական» առևտրի կենտրոնում և երկու շրջանային դատարաններում, որոնց վերաբերյալ նույնպես նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել։
Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մետրոկայարանների, դատարանների և սոցիալական կառույցների «ականապատման» ալիքը շարունակվում է արդեն երկու շաբաթից ավելի: Հատուկ ծառայությունները, ժամանելով դեպքի վայր, ոչ մի անգամ վտանգավոր կամ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել:
Մանրամասները՝ ավելի ուշ