Երեկ ուշ երեկոյան Նիդերլանդների Սենատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին էլ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ Նիդերլանդների ներկայացուցիչների պալատն է առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։