Կարեն Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի կազմ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ընդգրկվել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի կազմ։

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, դեկտեմբերի 10-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։

Վոլոշինից բացի՝ այնտեղ միանգամից Ռուսաստանի կառավարության երեք նախկին ղեկավարներ կան՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (կարգադրության մեջ նա նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական, նա նաև մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ)։

Կազմում ընդգրկվել են նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել